Թուրքիայում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որին մասնակցում է 34 կուսակցություն: Երկրում բացվել է 200 հազար ընտրատեղամաս։ Ավելի քան 61 միլիոն ընտրողներ հինգ տարի ժամկետով կընտրեն քաղաքների քաղաքապետեր, շրջանների ղեկավարներ: Ստամբուլում միմյանց դեմ են պայքարում գործող քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված բնապահպանության և քաղաքաշինության նախկին նախարար Մուրատ Կուրումը։ Վերջին շաբաթներին անցկացված հարցումները վկայում են, որ երկու գործիչների ցուցանիշները շատ մոտ են։ |