ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Շուշիում ու Ստեփանակերտում, Հադրութում ու Քարվաճառում, Կովսականում ու Բերձորում այսօր չեն հնչում մեր եկեղեցիների զանգերը»․ Աբովյան
16:18, 31.03.2024 | mamul.am
8290 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Զատիկ է, և երբ տոնական սեղանի շուրջ մենք կփառաբանենք Տիրոջ հրաշքը, մի մոռացեք խնդրում եմ հիշել բոլոր այն զինվորներին ու սպաներին, քաղաքացիական անձանց և կամավորականներին, ովքեր չեն դավաճանել, չեն վաճառվել, չեն կոտրվել, չեն դարձել մանկուրտ և դավաճան, այլ իրենց կյանքի գնով ապացուցել են ողջ աշխարհին, որ մենք վախից ու ստից թմրած հոտ չենք, այլ մենք Ազգ ենք և Քրիստոսի լույսին արժանի ժողովուրդ:
Այսօր հայ ժողովրդի պատմության մեջ առաջին Զատիկն է, որը մենք անցկացնում ենք առանց Արցախի։
Շուշիում ու Ստեփանակերտում, Հադրութում ու Քարվաճառում, Կովսականում ու Բերձորում այսօր չեն հնչում մեր եկեղեցիների զանգերը։
Հիշեք, նրանք կարծում են, որ իրենք սպանել են Արցախը։
Հիշեք, նրանք կարծում են, որ նրանք սպանել են մեր կամքը և մեր արժանապատվությունը.
Հիշեք, նրանք հիմա մտածում են, որ իրենք կսպանեն նաև Հայաստանը։
Բայց միևնույն ժամանակ, երբեք մի մոռացեք, որ Տիրոջ որդին մահով ոտնահարեց մահը և հաղթեց:
Այնպես որ, ամեն ինչ կախված է մեզանից։
Համաձայնենք մեռնել, ուրեմն կմեռնենք։
Որոշենք ապրել, ուրեմն ամոթանք կտանք մահին ու հուսահատությանը, ստին և դավաճանությանը:
Շնորհավոր Լույսի, Հավատքի և Կյանքի հաղթանակի տոնը»։

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր