Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պաշտոնապես հայտնել է Յարոսլավլի մարզում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 8 զոհի մասին։ «Բերենդեևո գյուղում բախվել են երթուղային ավտոբուսն ու արագընթաց գնացքը։ Նախնական տվյալներով՝ զոհվել է ավտոբուսի 8 ուղևոր»,-ասվում է հաղորդագրության մեջ։ |