ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Հավաքական Արևմուտքը չպատժեց Ալիևին, դրա համար հիմա ինքն է դասեր տալիս»․ Մարուքյան
10:54, 05.04.2024 | mamul.am
2889 | 0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցին և ապա Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը անդրադառնալով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խոսել է Ալիևի՝ Արևմուտքին «դասեր տալու» պատճառների մասին։ «Հավաքական արևմուտքը Ադրբեջանին չպատժեց, ոչ մի սանկցիա չկիրառեց՝ 150 հազար մարդու անտուն դարձնելու, իրենց պապենական հողերը էթնիկ զտմամբ լքելու, բռնությունների, սպանությունների, 2016 թվականից սկսած հանցագործությունների, ցեղասպանական ակտի համար։ Այս ամենից հետո Ալիևը հանգիստ մերժեց արևմտյան հարթակները, բայց հիմա զանգում, արդարանում են, թե բա ձեր դեմ չի էս հանդիպումը, ու դրա համար Ալիևն ինքն է դասեր տալիս Արևմուտքին»,- ասել է Մարուքյանը։

«Հավաքական Արևմուտքը չպատժեց Ալիևին, դրա համար հիմա ինքն է դասեր տալիս»․ Մարուքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր