ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Լրագրողի գործունեությանը խոչընդոտող երկոտանիները պետք է պատժվեն»․ Գևորգ Պետրոսյան
13:18, 10.04.2024 | mamul.am
1287 | 0

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ախ այս դիմումը…
Դեռ ապրիլի 4-ին ԵՊՀ ռեկտորին եմ ներկայացրել այս դիմումը, որին մինչ այսօր պատասխան չի տրվել…
Ես հետամուտ եմ լինելու, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտող բոլոր երկոտանիները պատժվեն…
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի տնօրեն (ռեկտոր) պր-ն Հ Հովհաննիսյանին
ք. Երևան, Ալեք Մանուկյան 1
ՀՀ քաղաքացի Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանից՝ բնակվող ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի 155 հասցեում։
Հարգելի պարոն Հովհաննիսյան, ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ գրավոր ներկայացնել ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրության նպատակով 03.04.2024 թվականին ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստին (ժամը 13:30-ին) լրագրողների մուտքն արգելելու իրավական հիմքը և մուտքն արգելող անձանց անձնական տվյալները…»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր