ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Խոստովանում է, որ անգամ միակողմանի ու նվաստացուցիչ զիջումները խաղաղություն չեն երաշխավորելու». քաղաքագետ
16:18, 10.04.2024 | mamul.am
1270 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Որևէ բանական մարդ Փաշինյանից չի պահանջում պաշտպանել պատմական Հայաստանի անվտանգությունը: «Պատմական» և «իրական» Հայաստանների փաշինյանական կոնտրաստը կեղծ է, որի նպատակը բոլորիս լեգիտիմ պահանջը լղոզելն է: Իսկ այդ պահանջը շատ հստակ է՝ խաղաղության իրական երաշխիքների ստեղծում:
Դրան ի պատասխան Փաշինյանն ասում է. «Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն»:
Այլ խոսքով, Փաշինյանը խոստովանում է, որ անգամ միակողմանի և նվաստացուցիչ զիջումները խաղաղություն չեն երաշխավորելու, սակայն սեփական քաղաքականության ձախողումը խոստովանելու և հրաժարական տալու փոխարեն՝ թիրախավորում է «պատմական Հայաստանը», որը, որպես քաղաքական կատեգորիա, պտտվում է միայն իր ու գուցե ոմանց հիվանդ ուղեղներում և որևէ աղերս չունի բալանսավորված, համաձայնեցված քարտեզի ու սկզբունքների հիման վրա դելիմիտացիա/ դեմարկացիա անցկացնելու մեր պահանջի հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր