ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Նիկոլը մեզ դարձնելու է առանց հիշողության անասուն». Շարմազանով
12:00, 10.04.2024 | mamul.am
1341 | 0

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատմական Հայաստանից հրաժարվելով՝ Նիկոլը մեզ դարձնելու է առանց հիշողության անասուն։
Պատմական և իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է։
Պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42 հազար քառ. կմ տարածքով ՀՀ և Արցախի Հանրապետության գոյությունը։
Իսկ Նիկոլի հիմար թեզը՝ հրաժարումը Պատմական Հայաստանից, հանգեցրել է ՀՀ կադաստրի վկայականի կորստի։
Ֆորպո՞ստ…
Կներեք, բայց էդ «ֆորպոստ Հայաստանը» 30 տարի «բոլոր միջազգային հարթակներում պարտության էր մատնել Ադրբեջանին» /ձևակերպումը Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևինն է/:
Առանց Պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան։
Կլինի՝ «իրական թրքէրմինիստան կամ թրքնիկոլիստան»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր