ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Հիմա ասենք ՀՀ ՆԳ նախարարը գնա Ավստրիա, նշանակումներ անի. լուրջ եք խոսո՞ւմ»․ Փաշինյանը՝ Արցախի վտարանդի կառավարության մասին
12:06, 10.04.2024 | mamul.am
2461 | 0

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանի հարցին, թե ինչո՞ւ է Արցախի կառավարության ներկայությունը Փաշինյանի համար վտանգ ներկայացնում, վարչապետը պատասխանել է՝ ասելով, որ տվյալներ ու ապացույցներ ունեն, թե որն է եղել Լեռնային Ղարաբաղի նախկին վերնախավի ներկայացուցիչների որոշ հատվածի ծրագիրը․ «Ասում էին՝ հա, լավ, ստեղ չի լինում, կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնեք: Պարո՛ն Օհանյան, դուք էլ գիտեք դա, ձեր քաղաքական թիմը չէր թաքցնում ոգևորությունը ԼՂ-ում տեղի ունեցող հարժարականների առիթով, բայց հրաժարական տվողները գոնե ասում էին, թե ինչ է լինելու հաջորդիվ։ ՀՀ կառավարությունը ինչի ա՞ ՀՀ կառավարություն, որովհետև գործում է իր իրավազորության տարածքում, հիմա ասենք՝ ՀՀ ՆԳ նախարարը գնա Ավստրիա, ասի՝ ես ներքին գործերի նախարար եմ, նշանակումներ անի, կներեք էլի, լուրջ եք խոսո՞ւմ»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի վտարանդի կառավարության մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր