ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Ռուսաստանն իրեն դրսևորել է որպես արդյունավետ միջնորդ»․ Զախարովա
14:18, 10.04.2024 | mamul.am
2069 | 0

Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի՝ իրականացնելու իր ներքին քաղաքականությունը, սա ակնհայտ է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը։

«Ռուսաստանն իրեն դրսևորել է որպես արդյունավետ միջնորդ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և հօգուտ տարածաշրջանի բոլոր երկրների։ Դա ոչ թե հանուն սեփական շահի խաղ էր, այլ իսկապես իրական ներդրում՝ տարածաշրջանի ապագայի համար։ Իր չարությունից, խանդից ելնելով, որ տարածաշրջանում կարող է խաղաղություն հաստատվել, Արևմուտքը սկսեց գործել տարածաշրջանի երկրների դեմ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի՝ իրականացնելու իր ներքին քաղաքականությունը»,- ասել է Զախարովան։

«Ռուսաստանն իրեն դրսևորել է որպես արդյունավետ միջնորդ»․ Զախարովա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր