ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Փաշինյանն ասաց, թե տավուշցիների հետ հաջորդ հանդիպումը երբ կլինի
13:00, 10.04.2024 | mamul.am
2807 | 0

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ԱԺ-ում հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Ասում եք՝ Տավուշի հատվածում սահմանազատումից հետո չի երաշխավորվում պատերազմի կանխումը, բա եթե չի երաշխավորվում, ավելի լավ չէ՞ կռիվը սկսել 2 կմ-ից, այլ ոչ թե 2 մետրից։ Ի՞նչ է տալու սահմանազատումը Հայաստանին և Հայաստանի 4 բնակավայրերին»։ Հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․ «Չերաշխավորվելու և երաշխավորվելու արանքում կա աշխատանք, որ մենք պետք է անենք, մեր ամբողջ խնդիրների լուծման բանաձևը մինչև հիմա եղել է, թե արևելքում ինչ են ասում, հյուսիսում ինչ են ասում. մենք չենք լուծել մեր խնդիրները։ Սա 12-րդ դարը չի, որ 50 մետրի տարբերությունը բան որոշի, որովհետև նիզակը կարող ա 50 մետր այս կամ այն կողմ ընկնի։ Այսօր ժամանակակից զենքերով տասնյակ կմ-ի վրա թիրախ խոցելու խնդիր չկա։ Որ ասում ենք՝ Կիրանց, Ոսկեպար և Կզլհաջլի, Հայաստանի բնակչության մեծ մասի չի պատկերացնում՝ այդ ի՞նչ տարածքներ են, այսօր էլ Տավուշի մարզում գյուղեր կան, որ Ադրբեջանից մետրերի հեռավորության վրա են։ Այդ հեռավորությունն այսօր մեր խնդիրը չի լուծում, խնդիրը պետք է լուծենք սահման ունենալով։ Ես խոստացել եմ, որ եթե զարգացում կամ որևէ պայմանավորվածություն լինի, որի իրականացման հավանականությունը 50-60%-ից բարձր կլինի, ես վերադառնալու եմ Տավուշ և տեղում ավելի պրակտիկ հարցերին պատասխանեմ»,- ասաց նա:

Գեղամ Նազարյանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր