ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Ալիևները 1996-ից սպասում էին՝ Նիկոլը մեծանա, թրաշ պահի, վարչապետ դառնա, նոր Ղարաբաղը վերցնե՞ն»․ Շարմազանով
14:48, 10.04.2024 | mamul.am
4038 | 0

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին․ «Երբ լսում եմ Փաշինյանին, իրեն ուղղված հարցեր չեն առաջանում, հարցեր են առաջանում՝ Ալիևը Հասանովին, Բայրամովին ինչո՞ւ է պահում, իրենց գործը Նիկոլ Փաշինյանն անում է ու ավելի էժանով։ Ինչ եկել է, դրած ապացուցում է, որ Հայաստան պետք է չլինի։ Եթե Արցախը Ադրբեջան էր, Աշոտիկին ուղարկել էր ադրբեջանական բանակ ծառայելո՞ւ, եթե Շուշին Ադրբեջան էր, առանց տան տիրոջ՝ Ալիևի, խալխի հողում ինչի՞ էր պարում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները տգիտության գագաթնակետն են։ Բա որ Արցախը, իր խոսքով, 1996-ին Ադրբեջանի կազմում էր, Ալիևն ինչի՞ չէր համաձայնվում կազանյան փաստաթղթին, մադրիդյան փաստաթղթին, բա թող գար, վերցներ։ Այսինքն՝ Ալիևների գերդաստանը 96թ-ից սպասում էր, որ Նիկոլը մեծանա, թրաշ պահի, վարչապետ դառնա, նոր գան՝ Ղարաբաղը վերցնե՞ն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր