ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Զրպարտանք է, որ Տավուշի մարզի թեկուզ մի միլիմետր տարածք վիճարկման ներքո է»․ Փաշինյան
15:30, 10.04.2024 | mamul.am
2042 | 1

«Սուտ է, հերյուրանք ու զրպարտանք, որ Տավուշի մարզի թեկուզ մի միլիմետր տարածք վիճարկման ներքո է, դա քաղաքական միավորներ հավաքելու նպատակով որոշ ապապետական ուժերի կողմից վճարովի ձևով տարածվող սուտ է»,- ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, քիչ առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ տարածքի փոփոխության վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, թե մի քանի կիլոմետր է հեռու հայկական բնակավայրից մինչև այն տարածք, որտեղ կանգնելու են ադրբեջանցիները և արդյո՞ք դա սպառնալիք չի ներկայացնում, Փաշինյանը ասաց․ «Կապանում սահմանը մի քանի մետրի վրա է, մի քանի մետրի վրա եղել ու կա Այգեհովիտ գյուղը, Բերքաբեր գյուղը, Տավուշի մարզը ամբողջը մի քանի մետրի վրա է, 30 տարի ո՞նց ա մի քանի մետրի վրա եղել, մենք խոսում ենք անվտանգության համակարգ ու սահման ստեղծելու մասին։ Բայց մինչև քարտեզները չհամաձայնեցվեն, պրոցես չի կարող լինել»։

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր