ՀՀ խորհրդարանում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց. «Երբ մենք տարի ու կես ուսումնասիրում էինք քննիչ հանձնաժողովում, թե ինչու պարտվեցինք, մենք հասկացանք, որ շանս չունեինք հաղթելու։ Որպեսզի շանս ունենային, էն աշխատանքները, որ պետք է իրականացվեին այս ընթացքում` անվտանգության որակի վերաբերյալ: Հակառակորդը նկարահանել է մեր ինժեներաշինարարական աշխատանքների որակը` մեր բանկաբութուլկեքը: Իսկ մեր կառուցած սահմանային ամրությունները բառիս բուն իմաստով ամրոցներ են։ Դրանք լինելու են շատ, ու ՀՀ ողջ սահմանագիծը գծելու են։ Իսկ դա նշանակում է պետական սահմանի պաշտպանություն»,- հայտարարեց նա։ |