ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Կապանի օդանավակայան
21:48, 11.04.2024 | mamul.am
1824 | 0

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Կապանի օդանավակայան, X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը` նշելով, որ այն Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածքն է. «Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է»,- գրել է դեսպանը։ Ավելի վաղ դեսպանը գրառում էր կատարել՝ հայտնելով, որ գնում է Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր