ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Կասկած չկա, որ սրանք գնում են Ցեղասպանությունը ժխտելուն»․ Լուսինե Հարոյան
10:30, 15.04.2024 | mamul.am
3088 | 1

Հասարակական-քաղաքական գործիչ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «Ազատության»-ը տրված հարցազրույցին․ «Թշնամին, ահասարսուռ թշնամին․

Դուք միայն լսեք:

Ասում է՝ մենք պիտի մեկ ու կես միլիոն հայերի անուն-ազգանունները գտնենք, իմանանք, թե ինչ պայմաններում են սպանվել, որ Ցեղասպանության առարկայական հիմք ունենանք:

Կասկած չկա, որ սրանք գնում են Ցեղասպանությունը ժխտելու ու Ցեղասպանության հուշարձան-թանգարանը ապամոնտաժելու:

Յուրաքանչյուր, անգամ չգրագետ մարդուն հասկանալի է, որ սրա ասածը աբսուրդ է՝ դու ո՞նց կարող ես գտնել սպանդի ենթարկված միլիոն ու կես մարդկանց անուն-ազգանունները, մարդիկ որոնք ապրել են 20-րդ դարի սկզբին, որոնց ծննդյան փաստը լավագույն դեպքում կարող էր տեղական մատյաններում գրանցվել:

Հայերին անգամ մարդ չէին համարում, թույլ չէին տալիս դատարանում վկայություն տալ, զենք կրել, իսկ սպանդի ընթացքում թուրքերը ոչնչացրել են բոլոր այդ մատյանները՝ չէ՞ որ խնդիր էր դրված հայերին ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնել, այլև՝ նրանց գոյության հետքերը:

Ու յուրաքանչյուր թուրք պատմաբան, որ ժխտում է հայերի Ցեղասպանության փաստը, հենց դա էլ ասում է՝ թե եթե միլիոն ու կես հայ է սպանվել, ու՞ր են դրանց անունները, դե բերեք անունները:

Հիանալի իմանալով, որ դա հնարավոր չէ:

Կամ, աշխարհը ընդունել է, որ 6 միլիոն հրեա է սպանվել, երբևէ Իսրայելն իր առաջ նման խնդիր դրե՞լ է,՝ իմանալ այդ 6 միլիոնի անուն ազգանունները: Իհարկե՝ ոչ:

Դա աբսուրդ է:

Լսեք սրա ասածի շարունակությունը՝ ասում է պիտի իմանանք, թե ինչ պայմաններում են սպանվել:

Չէ, դուք սրա ասածի մեջ խորացեք:

Մարդկային ամենավերջին թափթփուկ Անդրանիկ Քոչարյան աղբ, ու ո՞նց ես իմանալու, ու՞մ ես հարցնելու:

Էդ արխիվների անունը, որ տալիս ես, էդ թուրքիա՞ն է քո առաջ բացելու, ասելու՝ արի, արի տես, թե քանի հոգի ենք սպանել, արի տես , թե 110 տարի առաջ որ փողոցում ու ինչով ենք սպանե՞լ:

Դուք հասկանու՞մ եք, թե սրանք ինչ են մտածել, սրանք մի քանի հազար անուն կբերեն, կասեն՝ այսքան են սպանվել ընդամենը , պայմանների մասին խոսելն էլ հեռու գնացող նպատակ ունի, կասեն ռազմական գործողությունների ժամանակ են սպանվել, չէ՞ որ այն ժամանակ պատերազմ էր:

Թուրքերը հենց այդպես էլ հայտարարում են, որ պատերազմի ժամանակ են սպանվել հայերը ու ոչ միայն հայեր են սպանվել, այլև թուրքեր:

Հետո պաշտոնապես կժխտեն Ցեղասպանության փաստը ու կապամոնտաժեն Ցեղասպանության հուշահամալիրը:

Եթե մենք թույլ տանք:

Ընդամենը մի ամիս առաջ սրանց թիմակից մարիա կարապետյան թուրքը ԱԺ ամբիոնից զարմանում էր, որ հայերը մտածում են, թե թուրքերն իրենց ցեղասպանել են:

Երասխում հանվել են Ցեղասօանությունն ընդունած երկրների դրոշները, որոնք տասնամյակներ շարունակ եղել են այնտեղ:

Էլ այսպես հնարավոր չէ, ժողովուրդ, մենք կամ պիտի բոլորս՝ ծեր-մանուկ-կին-երիտասարդ կանգնենք սրանց դեմ կամ մեռնենք:

Որովհետև սրանք հիմա նոր Ցեղասպանություն են իրագործում՝ նայեք սրանց քայլերը. մարտունակ զինվորներին են սպանում, տարածքից հողեր են տվել ու տալիս, իսկ հիմա ամբողջ թափով լծվել են մեր հիշողության ու գենի պղծմանը, մեր պատմության ու ինքնության ոչնչացմանը:

Դրա համար էլ ճիվաղն ասում է, որ պատմական Հայաստանը սպառնալիք է իրական Հայաստանի համար:

Ճանաչեք նաև թշնամու շահերը սպասարկող մեդիային՝ Ազատություն ռադիոկայան ու դրա ամերիկյան այլանդակություն՝ սրբապիղծ տականք Հրայր Թամրազյանին:

Իսկ քեզ՝ անդրանիկ քոչարյան սրբապիղծ վիժվածք, քեզ մարդկային լեզուն բառեր չունի նկարագրելու:

Դու դեռ ողջ այլանդակ ընտանիքովդ պատասխան կտաս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր