ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Թբիլիսիում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև
00:18, 16.04.2024 | mamul.am
3336 | 0

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ դուրս եկած ցուցարարների և ոստիկանության միջև։

Ինչպես տեղական ԶԼՄ-ներին հայտնել է Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Թեյմուրազ Կուպատաձեն, չորս մարդ ձերբակալվել է։ Նա չի մանրամասնել, թե ինչ հոդվածով են բերման ենթարկվել ցուցարարները։

Վրացական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ վեց անձ է բերման ենթարկվել։

Վրաստանի ՄԻՊ Լևան Իոսելիանին կոչ է արել ոստիկանությանը` չմիջամտել Թբիլիսիի խորհրդարանի մոտ «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ բողոքի խաղաղ ցույցին։ «Հանրային պաշտպանը կոչ է անում Վրաստանի ՆԳՆ-ին` չմիջամտել հանդիպման մասնակիցներին՝ օգտվելու սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից»,- ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր