ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է ցուցմունք տալ Կոնգրեսում՝ իմպիչմենթի գործի շրջանականերում։ Սպիտակ տունը տեղեկացրել է Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերին, որ նախագահ Ջո Բայդենը ցուցմունք չի տա հանձնաժողովի լսումների ժամանակ, հաղորդում է CNN-ը: «Մենք մերժում ենք ցուցմունք տալու՝ Բայդենին ուղղված հրավերը»,- հեռուստաալիքը մեջբերում է նախագահի հատուկ խորհրդական Ռիչարդ Սաուբերի նամակը։ Նրա խոսքով՝ Բայդենը «ոչ մի վատ բան չի արել»։ |