ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը». Զարեհ Սինանյան
11:06, 16.04.2024 | mamul.am
4098 | 2

«Շատ եմ հավանում պարոն Քոչարյանի ասածը, որովհետև սա, փաստորեն, ցեղասպանության քննարկման, ցեղասպանության՝ ավելի խորքայնորեն ճանաչման պրոցեսի շատ ավելի գիտական ու առարկայական մոտեցման սկիզբ է»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որ «եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք»: «Անընդհատ ասում ենք՝ միլիոնուկես, էդ միլիոնուկեսը մարդիկ են, անուն են ունեցել, ամեն մեկը մի տեղից է սերվել, ամեն մեկի հետևում պատմություն կա ու 100 տարուց ավելի է՝ էդ մարդկանց համախմբել ենք մի խմբի մեջ... Կարևոր եմ համարում, որ կարողանանք բոլորի մասին տեղեկություն հավաքել, որպեսզի այդ մեկուկես միլիոնը լինեն կոնկրետ մարդիկ: Եթե նույնիսկ 1 միլիոն էլ չլինի, ոչինչ չի փոխում ցեղասպանության իմաստով»,- հավելել է Սինանյանը:

Զարեհ Սինանյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր