ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Վրաստանի խորհրդարանում անվտանգության հատուկ ռեժիմ է սահմանվել
10:48, 16.04.2024 | mamul.am
1250 | 0

Այսօր Վրաստանի խորհրդարանում անվտանգության հատուկ ռեժիմ է սահմանվել։ Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, մուտքը սահմանափակ կլինի այցելուների համար, շենք մուտք գործել կկարողանան միայն հրավիրված անձինք: Սահմանափակումները չեն վերաբերի հավատարմագրված լրագրողներին։ Լիագումար նիստում պատգամավորները կքննարկեն «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։ Ցուցարարները հայտարարել են, որ առավոտյան ժամը 11-ին վերսկսելու են բողոքի ակցիաները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր