ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ովքեր էին համշենահայերը և ինչպես է առաջացել անվանումը». Խաժակ Սիրեկանյան
03:18, 17.04.2024 | mamul.am
4485 | 0

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790 թվականներին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հազար գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։
XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի հայերի բռնի իսլամացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ»
1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո շատ համշենցիներ տեղափոխվել են Ղրիմ, Աբխազիա, Բաթում։ Դարավերջին Օրդուի և Խոփայի հայերը հաստատվել են Նիկոմեդիայում (Իզմիրում)։ Այնուհանդերձ, Համշենը մինչև XX դարի սկիզբը պահպանել է կիսանկախ վիճակը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր