ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +24 °C Վաղը`+29 °C
«Նիկոլը փորձել է մարդկանց համոզել, թե ճանապարհը չի հանձնվի, փոխարենը Բերքաբերից հատված կհանձնվի»․ Հոխիկյան
15:30, 17.04.2024 | mamul.am
2664 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոսկեպարում Նիկոլի ելույթի մասին տեղեկություններ են հաղորդում ներկաներից ոմանք։ Ըստ այդ տեղեկությունների՝ Նիկոլը փորձել է մարդկանց համոզել, թե ճանապարհը չի հանձնվի Ադրբեջանին, բայց փոխարենը Բերքաբերից հատված կհանձնվի թշնամուն։
Այսինքն հիմա էլ փորձում է Տավուշի տարբեր գյուղերի բնակիչներին իրար դեմ հանել։
Ըստ նիկոլական տրամաբանության՝ բավական չէ, որ Բերքաբերից թշնամին գրավել է Ջողազի ջրամբարի կեսը, Փայտասարը, գյուղի այգիներից ավելի քան 1200 հեկտար, հիմա էլի է ուզում հանձնել»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր