Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման որոշումն ընդունել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով՝ գործընթացը սկսվել է, Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները «ձեռնարկում են անհրաժեշտ միջոցները՝ նախագահների որոշումն իրականացնելու համար»: Ավելի վաղ Մոսկվան հաստատել էր ռուս խաղաղապահների դուրսբերումը: |