ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
18:48, 18.04.2024 | mamul.am
4628 | 0

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող` բրուսելյան հանդիպմանը վերագրվող փաստաթղթի մասին տարածվող տեղեկություններին.

Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր են տարածվում ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած` ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ, վերջերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են թուղթ, որն, իբրև, ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում: Ի՞նչ կասեք սրա մասին:

Պատասխան. «Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել:

Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:

Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր