«Հրապարակ»-ը գրում է․ «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական միության 10-ամյակն է, որտեղ նախագահում է Հայաստանը։ Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը, մայիսի 9-ին՝ ավանդական հաղթական շքերթը։ ՔՊ-ական շրջանակներում, սակայն, խոսում են, որ Փաշինյանը թերևս կմասնակցի և՛ երդմնակալությանը, և՛ ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովին, սակայն «պառադին» հնարավոր է չմասնակցի, բայց դա էլ դեռ վերջնական չէ»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |