ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+18 °C
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
18:24, 19.04.2024 | mamul.am
1498 | 0

2024թ-ի ապրիլի 1-ից սկսած IDBank-ի այն հաճախորդները, ովքեր ամրագրումներ կկատարեն GetTransfer առցանց հարթակում և բջջային հավելվածում ու կվճարեն IDBank-ի քարտերով, կստանան բացառիկ քեշբեքեր։

Քեշբեքի չափը կախված է IDBank-ի Ձեր քարտից, մասնավորապես՝

* 5% քեշբեք կստանաք IDBank-ի Mastercard Standard, Mastercard Gold, Visa Idram Rocket, Visa Digital, Visa Gold քարտերով վճարումների դեպքում,

* 9% քեշբեք կստանաք IDBank-ի Visa Business, Visa Business Platinum, Visa Platinum, Visa Signature, Visa Infinite քարտերով վճարումների դեպքում,

* 10% քեշբեք կարող եք ստանալ, եթե GetTransfer-ում վճարումները կատարեք IDBank-ի Travel, Visa Infinite Special Edition քարտերով։

GetTransfer-ի միջոցով կարելի է հաշված րոպեների ընթացքում նախքան ուղևորությունն ամրագրել նախընտրելի մեքենան, ընտրել տեղափոխման վայրը, ժամը, պատվիրել ուղևորության համար անհրաժեշտ հավելյալ ծառայություններ՝ ցանկացած կարիքի համար։

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը։ Եթե Դուք հանդիսանում եք Բանկի քարտապան, ապա Դուք ավտոմատ կերպով մասնակցում եք արշավին և լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում։ Իսկ եթե դեռ չեք հանդիսանում IDBank-ի քարտապան, ապա Ձեր նախընտրած քարտը կարող եք ձեռք բերել Idram&IDBank հավելվածի միջոցով՝ առանց տնից դուրս գալու, վայրկյանների ընթացքում, կամ էլ IDBank-ի պաշտոնական կայքի միջոցով։

Վստահ ենք, որ արշավի շնորհիվ կկարողանաք խնայել ժամանակ և գումար, ինչպես նաև Ձեր ճամփորդության համար անհրաժեշտ ամրագրումները կատարել անխափան՝ անվտանգ ու շահավետ կերպով։

Արշավը գործում է մինչև 2024թ-ի դեկտեմբերի 31-ը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր