Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ պատրաստ է միջուկային զենք տեղակայել երկրի տարածքում: Այս մասին նա ասել է Fakt պարբերականին տված հարցազրույցում։ «Եթե մեր դաշնակիցները որոշեն միջուկային զենքի համատեղ օգտագործման շրջանակներում միջուկային զենք տեղակայել նաև մեր տարածքում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ամերապնդելու համար, ապա մենք պատրաստ ենք»,- ասել է նա։ |