«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունն արդեն մի քանի օր է՝ Տավուշի Կիրանց, Ոսկեպար գյուղերում սադրիչների է գործի դրել, փորձում է խժդժություններ հրահրել, պառակտել շարժումը, հուսահատեցնել մարդկանց: Նախօրեին Բագրատաշենի ճանապարհը փակած ժողովրդի վրա ՈՒԱԶ-ը քշելու և «ճզմելու» հրահանգ տված Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրիկ Նարիմանի Հարությունյանը, ըստ տավուշցիների, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մտերիմն է և հենց նրա հրահանգով է գործել։ Արդյունքում վեճ էր բորբոքվել, եւ վնասվել էր մեքենան, սակայն բերման էին ենթարկվել խաղաղ ցուցարարներ, «Մարտական եղբայրության» 7 անդամ, որոնցից 3-ը դեպքի վայրում անգամ չեն եղել։ Մանրամասները՝ թերթի համարում: |