«Ժողովուրդ»-ը գորւմ է. «Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև, ակնհայտ դարձավ քաղաքական հետապնդման գործիք։ Ժողովրդավարությունը որպես թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավար, ի՞նչ գնահատական ունեք այս երևույթին և ինչ քայլեր եք ձեռնարկել այս անպատժելիության առիթով: Այս հարցին, սակայն, Նիկոլ Փաշինյանը, խուսափել է պատասխանելուց և հանձնարարել է այն հասցեագրել դեպքի փաստացի հանցակից ՀՀ ներքին գործերի նախարարությանը։ ՆԳՆ-ից մեզ պատասխանել են, որ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն։ |