Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ֆեսբուքյան գրառումը․ «Երեկ երեկոյան Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի վրա բողոքի ակցիա անելուց հետո, մենք հասանք Տավուշի սահմանագիծ, որտեղ միացանք այստեղ հայրենիքի տարածքների հանձման դեմ դիմադրող մեր քաղաքացիների մեծ խմբին: Այս պահին այստեղ, Կիրանց գյուղի մոտ է դիմադրության գլխավոր կենտրոնը, և Հայաստանի տարբեր վայրերից այստեղ են հավաքվում մեր երկրի արժանապատիվ, հայրենատեր քաղաքացիները: |