Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շարունակում է մնալ Ոսկեպար-Կիրանց ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների կողքին: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ գիշերը հանդիպել է Կիրանցի վարչական ղեկավարին, ով Փաշինյանի հետ հանդիպումից հետո եղել է այլալված և ասել, որ ոչինչ չի փոխվել. «Պայմանավորվեցինք, որ վարչական ղեկավարները պետք է գան այստեղ ու բոլորի ներկայությամբ ասեն՝ ինչ են խոսել»,- հայտնեց Սրբազանը։ |