Նախօրեին Տավուշում ձերբակալված քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան խումբը։ Հիշեցնենք, որ երեկ Տավուշում բերման են ենթարկվել սահմանազատման շուրջ պայմանավորվածությունների դեմ ցույցի մասնակիցները։ Ավելի ուշ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից։ |