ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
21:00, 24.04.2024 | mamul.am
3538 | 2

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հրահանգով պաշտոնական նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողով՝ պարզաբանումներ պահանջելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների առթիվ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նամակում նշվում է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակի ելույթը բացասական արձագանք է առաջացրել ռուսական հանրության շրջանում։
«Բազմաթիվ դիմումներ ենք ստացել մեր քաղաքացիներից՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Ա. Ռ. Սիմոնյանի բացահայտ հակառուսական արտահայտություններն արտացոլում են Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական դիրքորոշումը։

Այս կապակցությամբ կխնդրեի պարզաբանել, թե հիշյալ միջոցառմանը ում անունից է ելույթ ունեցել Հայաստանի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև տեղեկացնել, թե որքանով են նրա կողմից շարադրված գնահատականները համապատասխանում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններին և մեր ժողովուրդների միջև բարեկամության դարավոր կապերին»,- ասված է նամակում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր