Ոստիկանական 3 պատ պիտի ճեղքես, որ մուտք ունենաս Կիրանց գյուղ: «Մեդիահաբ»-ի հետ զրույցում պատմել է սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկը: «350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա հիմա: Գյուղը բոլոր կողմերից փակել են, որ հանգիստ հանձնեն մեր տները: Հիմա, փաստացի, Կիրանց գալու համար պիտի «վիզա» ունենաս»,- պատմեց մեր զրուցակիցը: «Երևի մի քանի օրում մեր տները թուրքին կհանձնեն ու կբացեն ճանապարհը»,- նշել է զրուցակիցը: Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |