ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Վրաստանը ջանքեր կգործադրի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար»․ Դարչիաշվիլի
15:30, 27.06.2024 | mamul.am
1051 | 0

Վրաստանն ու Ադրբեջանը պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս մասին, ադրբեջանական Report-ի հաղորդմամբ, Թբիլիսիում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցում ասել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

«Ադրբեջանը մեզ համար և՛ լավ բարեկամ է, և՛ շատ լավ ռազմավարական գործընկեր։ Երկու երկրները պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Վրաստանը կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր