Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ճեպազրույցի սկզբում նախ շնորհավորեց լրագրողներին Մամուլի ազատության օրվա առթիվ և հայտնեց, որ լրագրողների վերաբերյալ բազմաթիվ վարույթներ կան դատախազությունում։ «Այդ վարույթները նախաձեռնվել են հենց դատախազության ուսումնասիրությունների հիման վրա, մենք պարբերաբար մոնիթորինգ ենք իրականացնում, օրինակ վերջին երկու դեպքերը, որոնք Տավուշում են տեղի ունեցել, ուղարկվել են Տավուշի մարզային վարչություն՝ վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը պատասխանեց նաև հանրային հնչողություն ունեցող դեպքերի վերաբերյալ հարցերին, օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու մասին ասաց, որ դեպքը հանցակազմ չի պարունակում։ |