ԱՄՆ կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու համար, այս մասին գրում է The Hill-ը՝ հղում կատարելով Արդարադատության նախարարությանը։ Նշվում է, որ ամերիկացի օրենսդիրը գումարը ստացել է 2014-ի դեկտեմբերից մինչև 2021-ի նոյեմբեր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունից, որը փոխանցումն իրականացվել է մեքսիկական բանկի միջոցով։ Կոնգրեսականն ադրբեջանական նավթագազային ընկերությունից փոխանցված կաշառքի դիմաց համաձայնել է հօգուտ Ադրբեջանի ազդել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։ |