ՌԴ Բելգորոդի մարզի Բորիսովսկի շրջանում ագրոարդյունաբերական հոլդինգներից մեկի ավտոբուսների վրա անօդաչուներով հարձակման հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ, հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ հարձակման է ենթարկվել 2 միկրոավտոբուս, որոնք ձեռնարկության աշխատակիցներին աշխատանքի էին տանում։ Տուժածների թվում 2 երեխա կա։ |