ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«ՔՊ բարձրաստիճան անդամները ցանկանում են միանալ». Բագրատ Սրբազան
14:36, 06.05.2024 | mamul.am
4322 | 0

«Եթե մարդիկ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջ ձևակերպեն, պատրա՞տ եք առաջնորդել նաև այդ պայքարը»,- այսօրվա քայլերթի ժամանակ, դիմելով Բագրատ Սրբազանին, հարցրեց լրագրողը: «Մեր այս շարժման մեջ «եթե»-ներ չկան: Ես ոչ մի բանի ոչ ակնկալիք ունեմ, ոչ բան»,- ասաց Բագրատ Սրբազանը: Խոսելով ՔՊ-ականների մասին՝ Տավուշի թեմի առաջնորդը նշեց. «Իրենք մնացել են փողոցում, սա է խնդիրը, իրենք փողոցից չհասան տուն, չհասկացան՝ ո՞վ են, որտե՞ղ են գտնվում, իրենց գործունեության հետևանքով մարդկանց կյանքն ի՞նչ աղետի են վերածում: Մարդկանց վրա թքելով մնացին»: Բագրատ Սրբազանը նաև հայտնեց, որ ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր