Ուժեղ և մարտունակ բանակի նշանակությունն էապես մեծանում է։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ պետական պարգևների, բարձրագույն զինվորական և հատուկ կոչումների հանձնման արարողության ժամանակ, գրում են ղազախական ԶԼՄ-ները։ «Վստահ ենք, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծել կառուցողական երկխոսության միջոցով։ Սակայն չի կարելի անգործության մատնվել։ Մեր բանակը պետք է պատրաստ լինի՝ հակահարված տալու տարբեր սպառնալիքներին։ Ուժեղ բանակը երկրի հենարանն է»,- ասել է նա: |