ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել»․ Միրզոյանը՝ Հունգարիայում
16:24, 06.05.2024 | mamul.am
1462 | 0

Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Այս մասին Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք անկեղծորեն, կառուցողաբար և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումն իսկապես բխում է Հայաստանի և Ադրբեջանի շահերից։ Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով։ Դուք, ինչպես նկատեցի, գուցե՝ կատակով, գուցե՝ հեգնանքով «պինգ պոնգի» դիվանագիտություն անվանեցիք մեր հանդիպումները և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, բայց, այնուամենայնիվ, այդ նույն «պինգ պոնգի» դիվանագիտության շրջանակում մեզ հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ և նաև գիտեք, որ տեղի են ունենում զուգահեռ գործընթացներ։ Ըստ էության, սկսվել է սահմանազատման գործընթացը, մեր երկու երկրների ղեկավարներն են հանդիպումներ ունեցել և կրկին համաձայնության եկել առանցքային մի քանի հարցերի շուրջ։ Այդ հարցերից ամենակարևորը, նշեմ, այն է, որ երկու երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա»,- ասել է Միրզոյանը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։

«Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել»․ Միրզոյանը՝ Հունգարիայում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր