Հուսով ենք՝ ԵՄ-ում նախագահության շրջանում Հունգարիան լրացուցիչ հնարավորություններ կտրամադրի՝ հարևան երկրներում հակամարտությունների լուծման նպատակով։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։ «Անհամբերությամբ սպասում ենք նախագահության ստանձնմանը։ Ուստի մենք վստահեցրել ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ բանակցությունների ընթացքում կողմերին սատարելու մասին։ Եվ հույս ունենք, որ այն համաձայնագիրը, որը կստորագրվի, կապահովի տևական ու կայուն խաղաղություն երկու երկրների համար, որոնց նրանք արժանի են»,- ասել է Սիյարտոն։ |