Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երդմնակալության կապակցությամբ, հայտնում է հյուսիսկորեական պետական գործակալությունը։ Կիմ Չեն Ընը հեռագիր է հղել և հաջողություններ մաղթել աշխատանքում՝ ի բարօրություն ռուս ժողովրդի: Նամակը Պուտինին կփոխանցեն Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանատան միջոցով։ Որոշ երկրների քաղաքական գործիչներ հրաժարվել են ներկա գտնվել երդմնակալության արարողությանը։ Մասնավորապես, երդմնակալությունից առաջ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ իր ներկայացուցիչը չի մասնակցի արարողությանը։ Նման հայտարարությամբ հանդես են եկել նաև ԱՄՆ-ն և Կանադան։ Միջոցառմանը ներկա չէր ԵՄ դեսպանը։ Սակայն երդմնակալության արարողությանը ներկա են եղել Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին, Հունգարիայի դեսպան Նորբեր Կոնկոյը և Սլովակիայի դեսպան Լյուբոմիր Ռեգակը: |