ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցն ավարտվել է
01:24, 09.05.2024 | mamul.am
3650 | 0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցն ավարտվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բանակցությունները տևել են մեկ ժամից մի փոքր ավելի։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը, սա ռեկորդային ցուցանիշ է: Նման ծավալ մեր առևտրատնտեսական հարաբերություններում նախկինում չի եղել»,- այս մասին հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է. «Շնորհակալություն հարգելի Վլադիմիր Վլադիմիրի: Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Վերջին անգամ մենք հանդիպել ենք դեկտեմբերին, այս ընթացքում, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել: Իհարկե, տնտեսական հատվածն արդեն քննարկել ենք նիստի ընթացքում, և վստահ եմ, որ այժմ կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցերը, տարածաշրջանային հարցերը»:

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններն ավարտվել են
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր