ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Ժամանակին եռատոն էինք նշում, հիմա ի՞նչ ենք նշում»․ լրագրողը՝ Հակոբ Արշակյանին
10:24, 09.05.2024 | mamul.am
3386 | 0

«Ժամանակին եռատոն էինք նշում, հիմա ի՞նչ ենք նշում»,- հարցրեց լրագրողը՝ «Հաղաթանակ» զբոսայգի այցելած ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին․ «Հայրենական Մեծ պատերազմում ընկած մեր նահատակներին ենք ոգեկոչում, և դա ենք նշում»,- պատասխանեց պաշտոնյան:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ է քննադատում բողոքի ակցիաների ժամանակ փողոց փակելը, երբ իրենք էլ են այդ տարբերակով եկել իշխանության, Արշակյանն ասաց․ «Երբ Հայաստանում հեղափոխություն էր տեղի ունենում, քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, որովհետև իր ձայնը կեղծվում էր և չէր կարողանում իր՝ Սահմանադրությամբ տրված իշխանությունն իրացնել, այսօր այդ իրավիճակը չկա»:

«Ժամանակին եռատոն էինք նշում, հիմա ի՞նչ ենք նշում»․ լրագրողը՝ Հակոբ Արշակյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր