ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել»․ Կոտայքի թեմի առաջնորդը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասին
11:06, 09.05.2024 | mamul.am
11260 | 0

«Հրապարակ»-ը զրուցել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ։

- Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բոլոր թեմերի առաջնորդներն անվերապահ աջակցություն են հայտնում Սրբազանի՝ հայրենիքի համար մղվող պայքարին։ Հանրությունը սպասում է, որ նաև Դուք Ձեր հրապարակային կարծիքը հայտնեք։

- Իմ կարծիքը ես Մայր Աթոռում հայտնել եմ։

- Որը, ասում են` բացասական է եղել, հոգևոր ժողովի ժամանակ Դուք բացասական կարծիք եք հայտնել։

- Բացասականի խնդիր չի։ Իմ տեսակետը հետևյալն է՝ ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով։ Դրանից ավել ասելիք չունեմ։

- Սրբազան, Ձեր հոգևոր եղբայրերն են Ձեզ մեղադրում՝ այս շարժման մասին բացասական տեսակետ հայտնելու համար։

- Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել։ Ես ասացի, որ դրա մասին չի խոսքը։ Ես միշտ եղել եմ և կլինեմ եկեղեցու կողքին, եթե դա իմ երկրի ու պետության շահից է, և ինձ առաջնորդողը Ավետարանն է։

- Բացի Ձեզնից ովքե՞ր են դեմ եղել այս շարժմանը։

- Դա իմ գործը չի։ Ոչ թե դեմ են եղել, ուղղակի եկեղեցու հեղինակության խնդիր է եղել։ Հարց է առաջացել՝ եթե այսպես գնանք այդ ուղղությամբ հնարավո՞ր է մենք եկեղեցու հեղինակությանը կպնենք։ Եղել են մարդիկ, որ ասել են՝ այո, կարող է ցածրացնի եկեղեցու հեղինակությունը։

- Ձեզ կաշկանդող հանգամանքներ կա՞ն, որ նման մոտեցում ունեք։

- Ինձ կաշկանդող ոչ մի հանգամանք չկա։ Բոլոր իշխանությունների ժամանակ էլ եղել եմ եկեղեցու ծառա, մնում եմ եկեղեցու ծառա։ Եկեղեցու հեղինակությունն ինձ համար ամեն ինչից վեր է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր