Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց, որ ընդդիմությունը դե յուրե ունի 36 մանդատ՝ Փաշինյանին իմիպչմենտ հայտնելու համար, սակայն պատգավորներից մեկը՝ «Պատիվ ունեմ»-ից դուրս եկած և իրեն անկախ պատգամավոր հռչակած Իշխան Զաքարյանը հրաժարվում է միանալ Նիկոլ Փաշինյանի իմիպչմենտին։ «Իշխան Զաքարյանը ժողովրդից մանդատ է գողացել, հիմա հրաժարվում է միանալ իմպիչմենտին։ Զոհրաբյանը կոչ արեց պատգամավորի մերձավորներին` հորդորել վերջինիս` վայր դնել մանդատը կամ միանալ ընդդիմության պահանջին, հակառակ դեպքում հանրային պախարակման կենթարկվի։ |