ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Լեմկինի ինստիտուտը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի ծպտյալ ներգրավվածությունը ցեղասպանության ժխտմանը
23:06, 10.05.2024 | mamul.am
5787 | 1

Ցեղասպանութունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը մեղադրել է Փաշինյանին Հայոց Ցեղասնանությունը ժխտող նարատիվների համար

«Թեև մենք ընդհանրապես չենք ներգրավվում պետությունների ներքին գործերին, քանի դեռ չկա ցեղասպանության ներքին վտանգ, մենք պետք է անդրադառնանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից բխող մտահոգություններին, որոնք, ըստ երևույթին, շեղվում են ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատություն հիմնարար սկզբունքներից, և որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին։ Սա է՛լ ավելի կարևոր է դառնում Ադրբեջանի տարածքային պահանջների և վերջին տասնամյակների ընթացքում հայերի նկատմամբ տեւական ցեղասպան քաղաքականության համատեքստում:

Ցեղասպանության կանխարգելման հարցում կարևոր է, որ առաջնորդները պաշտպանեն ճշմարտությունը և գիտակցեն հաշվետվողականության կարևորությունը: Հանցագործ պետություններին հանդարտեցնելը գրեթե երբեք չի հանգեցնում թիրախային բնակչության անվտանգության բարձրացմանը: Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է բանակցել իր հարևանների հետ՝ առանց ժխտողական նարատիվների որդեգրման։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել Հարավային Կովկասում ճշմարտությանն ու հաշտեցմանը` չկորցնելով արդարության և պատասխանատվության անհրաժեշտությունը:»

Աղբյուրը` lemkininstitute.com-+
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր