ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Սա եզակի շարժում է, որտեղ համախմբված են ամենատարբեր ուժեր»․ Արմեն Եղիազարյան
11:00, 11.05.2024 | mamul.am
2077 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ հավաքին հնչեց մի քանի արտահայտություն, որոնց տիպի արտահայտությունները Սրբազանը բազմիցս բացառել էր և թույլ չէր տալիս այդ օրակարգը հանկարծ գլուխ բարձրացնի։ Ինչևէ, նման մասսայական հավաքներին շատ բարձր է հուզական ֆոնը և հուսով եմ այդ կոչերը եղել են հուզական ֆոնին և այլևս չեն հնչի նման արտահայտություններ։
Ես նաև հուսով եմ, որ այս բազմահազարանոց ընդվզման շարժումը թույլ չեն տա մի քանի հուզական ելույթի պատճառով զրոյացնել և մարդկանց հիասթափեցնել։
Վերջին շրջանում սա եզակի շարժում է, որտեղ համախմբված են ամենատարբեր ուժեր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր