Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում, բենզալցակայանի տարածքում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հրշեջները կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Պարզվում է, թե ի՞նչ հանգամանքներում և ի՞նչ է պայթել, ինչպես նաև՝ արդյո՞ք պայթյուն-փլուզման հետևանքով տուժածներ կան, թե՞ ոչ։ |