ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Չկա ավելի բաղձալի զգացում, քան իրագործված վրեժը». Արա Պողոսյան
03:06, 01.07.2024 | mamul.am
3283 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020 թվականից հետո վրեժն աշխարհում ամենաքաղցր, ամենաբաղձալի զգացումն է իմ ու վստահ եմ` իմ պես հազարավորների համար։
Վրեժի զգացումը տղամարդկային ամենամեծ առաքինություններից մեկն եմ համարում, իսկ առանց այդ զգացումի տղամարդկային կերպարը մի տեսակ ավելի է ցածրանում իր բնական դիրքից, մի տեսակ ավելի նրբիկ ու փափկասուն է դառնում...օ՜, աղետ տեսակի դիմագծի պահպանման համար։
Վրեժը (իմա` ռևանշ) ամենահամեղ ճաշն է, որը պարտադիր պետք է մատուցել սառը։
Իմ համար չկա, ավելի բաղձալի զգացում, քան իրագործված վրեժը»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր